Մեգան Մարքլին առաջարկել են «Սիմփսոնները» սերիալի հերոսներից մեկին հնչյունավորել․ լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի հերոսներից մեկին հնչյունավորելու առաջարկություն են արել, հայտնում է Mirror հրատարակությունը։
Կայքի տեղեկությունների համաձայն՝ նախագծի պրոդյուսեր և «էմմի»-ի ութակի մրցանակակիր Էլ Ջինը պատրաստ է շփվել թագավորական ընտանիքի անդամների հետ։
«Մենք խոսել ենք Մեգանի և Հարիի մասին։ Լսել եմ, որ նա ցանկանում էր հնչյունավորմամբ հանդես գալ, այդ պատճառով եթե նրանք կարդում են սա, թող կապ հաստատեն մեզ հետ»,- մեկնաբանել է Ջինը։
Այս տարվա հունվարին հայտնի է դարձել, որ «Ֆորս Մաժոր» սերիալի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող դերասանուհին պայմանագիր է կնքել Disney ընկերության հետ։ Հայտնի է, որ Մարքլը կինոընկերության անիմացիոն ֆիլմերում մի քանի հերոսի է հնչյունավորել։
Mirror հրատարակությունը նշում է, որ դերասանուհու մոտ հնչյունավորման նկատմամբ հետաքրքրություն է առաջացել «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի՝ անցած տարի Լոնդոնում տեղի ունեցած պրեմիերայից հետո։










