Ռիհանան 4 տարվա մեջ առաջին անգամ նոր երգ է թողարկել (տեսանյութ)

16:14 • 27.03.20

Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան նոր երգ է թողարկել, ինչի մասին հայտնի է դառնում Instagram սոցկայքում երգչուհու կատարած հրապարակումից։

Believe It կոչվող երգը ձայնագրվել է կանադացի հայտնի ռեփեր PartyNextDoor-ի հետ։ Երգում խոսվում է հարաբերություններում հավատարմության և մեկը մյուսի նկատմամբ ունացած վստահության մասին։

Հայտնի է, որ երգչուհին վերջին ժամանակներում ակտիվորեն զբաղվում էր ներքնաշորերի դիզայնով, ուստի ավելի քիչ ժամանակ էր հատկացնում երգարվեստին։ Սա վերջին չորս տարում երգչուհու՝ երկրպագուների դատին ներկայացրած առաջին աշխատանքն է։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Believe it!! @partynextdoor album live!!!

Публикация от badgalriri (@badgalriri)

Ռիհանան 4 տարվա մեջ առաջին անգամ նոր երգ է թողարկել (տեսանյութ)