Հոլանդական փակ թանգարանից գողացել են Վան Գոգի կտավներից մեկը (լուսանկար)

19:20 • 30.03.20

Նիդերլանդներում կորոնավիրուսի համավարակաի պատճառով փակված թանգարանից գողացել են հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, գողությունը կատարվել է գիշերվա ժամերին Ամստերդամի մոտակայքում գտնվող Singer Laren թանգարանից: Նկարում պատկերված է Նյուենենի քահանայի տան մոտակա այգին: Կտավը պատկանում է Groninger թանգարանին:

«Ես ցնցված եմ և անվանականորեն բարկացած: Դա շատ վատ է երկու թանգարանների համար էլ: Բայց ամենից վեր, դա սարսափելի է մեզ բոլորիս համար, քանի որ արվեստի գործը ցուցադրվում է որպեսզի թեթևություն բերի մարդկանց, հատկապես այս դժվարին օրերին»,- ասել է թանգարանի տնօրեն Ժան Ռուդոլֆ դե Լորմը: