Ճապոնացի նկարչուհին սովորական քարերը վերածում է «հմայիչ կենդանիների» (լուսանկարներ)

21:06 • 02.04.20

Ճապոնուհի Ակի Նակատան, որն ինքն իրեն անվանում է «քարերի նկարչուհի», գեղանկարչության այս ճյուղը նոր մակարդակի է հասցրել՝ կատարելագործելով քարը որպես կտավ օգտագործելու արվեստը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրա կատարած աշխատանքը մանրազննին ուսումնասիրություն է պահանջում՝ սկսած ճիշտ քարեր ընտրելուց մինչև այն «իրական կենդանու» վերածելը:

Ճապոնուհին այնքան հմտությամբ է կենդանիների պատկերներ նկարում քարերի վրա, որ առաջին հայացքից դժվար է հավատալ, որ դրանք ոչ թե իրական կենդանիներ կամ թռչուններ են, այլ նկարներ:

Ինքնուս նկարչուհին քարերի վրա նկարել սկսել է 2010 թվականին: Նա քարեր հավաքելու սովորություն է ունեցել մանկուց, սակայն տարիներ անց միայն նկատել է, որ դրանք իրենց ձևով  նմանվում են կենդանիների:







Ճապոնացի նկարչուհին սովորական քարերը վերածում է «հմայիչ կենդանիների» (լուսանկարներ)