Disney ընկերությունն իր աշխատակիցներին չվճարվող արձակուրդ է ուղարկում

15:37 • 03.04.20

The Walt Disney Company ընկերությունը չվճարվող արձակուրդ է ուղարկում ԱՄՆ-ում իր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներին, քանի որ աշխարհի խոշորագույն զվարճանքների ընկերությունը շարունակում է պայքարել տարածվող կորոնավիրուսի հետևանքների դեմ: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը:

Ընկերությունում հայտարարել են, որ առայժմ արձակուդ են ուղարկելու միայն ԱՄՆ-ի աշխատակիցներին: Disney-ն ամբողջ աշխարհում ավելի քան 223 000 աշխատակից ունի:

Disney-ի գրեթե բոլոր ենթակառուցվածքները ցնցվել են համավարակից, ընկերության եկամտաբեր այգիները փակվել են սոցիալական հեռավորություն պահելու և այլ մարդկանց հետ չշփվելու կոչերի ֆոնին:

Ընկերության ներկայացուցիչն ապրիլի 2-ին հայտարարել է, որ դեռևս հստակ պատկերացումներ չկան, թե երբ իրենք կվերսկսեն բիզնեսը:

Շանհայի և Հոնկոնգի այգիները փակվել էին մինչ վիրուսի տարածվելն ԱՄՆ-ում, իսկ անցյալ ամիս ընկերությունը ստիպված էր փակել Walt Disney World-ը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, և Կալիֆորնիա նահանգի Անահեյմ քաղաքում գտնվող «Դիսնեյլենդը»:

Բացի այգիներից, տուժել են նաև Disney-ի այլ ենթակառուցվածքներ:

Ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակվելու հետևանքով հետաձգվել է այնպիսի բլոկբասթերների ցուցադրությունը, ինչպիսիք են «Մուլան» և «Սև այրին» ֆիլմերը, նկարահանման ընթացքի մեջ գտնվող ֆիլմերի նկարահանումները դադարեցվել են:

 

 

 

 

 

 

Disney ընկերությունն իր աշխատակիցներին չվճարվող արձակուրդ է ուղարկում