Մահացել է Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած դերասանուհի Հոնոր Բլեքմանը

22:39 • 06.04.20

Բրիտանացի դերասանուհի Հոնոր Բլեքմանը մահացել է 94 տարեկան հասակում: Այս մասին ապրիլի վեցին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքի հայտարարությունը:

Նշվում է, որ Բլեքմանը մահացել է բնական պատճառներից՝ գտնվելով Լյուիս քաղաքի իր տանը:

Առավել մեծ հայտնիություն դերասանուհին ձեռք է բերել՝ մարմնավորելով 007 գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհու կերպարը ֆիլմաշարի՝ 1964-ին թողարկված երրորդ մասում՝ «Գոլդֆինգեր» խորագրով: Նրա խաղընկերը ֆիլմում Շոն Քոներին էր:

Բլեքմենը նկարահանվել է նաև  «Միսթր Պիտկինը թշնամու թիկունքում» (The Square Peg, 1958), «Վերջին գիշեր» (A Night to Remember, 1958), «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» (Bridget Jones's Diary, 2001) ֆիլմերում, ինչպես նաև «Վրիժառուները» (The Avengers, 1961-1969) և «Կոլոմբո» (Columbo, 1968-2003) սերիալներում:

Մահացել է Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած դերասանուհի Հոնոր Բլեքմանը