«Մենության վալս»․ 7-ամյա հույն դաշնակահարը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակից ոգեշնչված ստեղծագործությունը․ The Guardian (տեսանյութ)
Յոթամյա հույն տաղանդավոր դաշնակահար Ստելիոս Կերասիդիսը, կորոնավիրուսի համավարակից ոգեշնչված, գրել է «Մենության վալս» ստեղծագործությունը, գրում է The Guardian-ը։
Գեղեցիկ մեղեդին YouTube-ում ավելի քան 43 000 դիտում է հավաքել անցյալ շաբաթ թողարկվելուց հետո։
«Ողջույն բոլորին։ Իմ անունը Ստելիոս է։ Եկեք մի փոքր էլ համբերենք ու շատ շուտով կլողանք ծովում»,- տեսանյութում ասում է 7-ամյա երաժիշտը։
Փոքրիկը նաև հավելել է, որ իր ստեղծագործությունը նվիրում է բոլոր նրանց, որքեր «տառապում են և մեկուսացել են կորոնավիրուսի պատճառով»։
Հայտնի է, որ անցյալ տարի Ստելիոսը ելույթ է ունեցել Լոնդոնի Թագավորական Ալբերտ հոլում՝ նվագելով Էլթոն Ջոնի հանրահայտ կարմիր դաշնամուրի վրա։
Վերջին տվյալներով՝ Հունաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 1755 դեպք, մահացել է 81 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 349 584 դեպք, 74 806-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 286 655 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:










