Բոչելին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում (լուսանկար)

13:44 • 08.04.20

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անտոնիո Բոչելին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի տաճարում՝ «սեր ու հույս» ուղարկելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող Իտալիայի բնակչությանը, գրում է Daily Mail պարբերականը։

61-ամյա երգիչը Զատկի տոնին ամբողջովին դատարկ տաճարում համերգով հանդես գալու հրավերը ստացել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալայից և քահանայապետ Ջիանանտոնիո Բորգոնովոյից։

Հայտնի է, որ Բոչելիին կընկերակցի միայն տաճարի երգեհոնահար Էմանուել Վիանելին՝ կատարելով   Մարիամ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա»-ն։

Համերգը կհեռարձակվի Բոչեիլիի YouTube-յան տեսաալիքում՝ ապրիլի 12-ին ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին)։

«Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իրապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- նշել է Բոչելին։

 Andrea Bocelli: Music For Hope - Live From Duomo di Milano - YouTube

 

 

Բոչելին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում (լուսանկար)