«Ցավում եմ»․ Սթիվեն Քինգը հայտնել է, որ մարդիկ զուգահեռներ են տանում կորոնավիրուսի համավարակի և իր «Դիմակայություն» գրքի միջև․Daily Mail

14:17 • 11.04.20

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է, որ մարդիկ զուգահեռներ են տանում կորոնավիրուսի համավարակի և իր «Դիմակայություն» գրքի միջև, գրում է Daily Mail-ը։

Գրողը նշել է, որ COVID-19-ի բռնկումը պարբերաբար համեմատվում է 1978-ին հրատարակված իր «Դիմակայություն» (The Stand) գրքի սյուժեի հետ, որում պատմվում է վիրուսի բռնկման մասին․ գրքում մի շարք զուգադիպություններ կան, ներառյալ՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունն առ այն, որ պատվաստանյութը շուտով հասանելի կլինի, գրում է աղբյուրը։

Գրողի խոսքով՝ տարօրինակ է, բայց իր մյուս՝ «Մեռած գոտի» գրքի հերոսը չափազանց նման է առաջնորդ Դոնալդ Թրամփին։

«Այս պահին իմ իրավիճակում գտնվելն այնքան էլ հաճելի չէ։ Մարդիկ ինձ շարունակ ասում են․ «Թվում է՝ Սթիվեն Քինգի պատմության մեջ ենք ապրում»։ Միակ բանը, որ կարող եմ ասել ձեզ, ցավում եմ»,- հայտնել է նա։

Գիտաֆանտաստիկ թրիլերում մահացու գրիպի վիրուսը, որը հայտնի է Captain Trips անունով, ստեղծվում է բանակի լաբորատորիայում և առաջացնում է համաշխարհային համավարակ։ Լաբորատորիայի պահակն ընտանիքի հետ փրկվելու համար փախչում է տարբեր նահանգներով ու դառնում մարդկության կործանման պատճառ:

Հիվանդության դեմ ոչ մի պատվաստանյութ չի հայտնաբերվում, ինչի հետևանքով, ի վերջո, մահանում է աշխարհի բնակչության 99 տոկոսը։

The novelist told NPR in an interview Wednesday: 'I keep having people say, "Gee, it's like we're living in a Stephen King story,"' King told NPR . 'And my only response to that is, "I'm sorry"'

 

«Ցավում եմ»․ Սթիվեն Քինգը հայտնել է, որ մարդիկ զուգահեռներ են տանում կորոնավիրուսի համավարակի և իր «Դիմակայություն» գրքի միջև․Daily Mail