«Տեսողական խաբկանք»․ իտալացի արտիստի աշխատանքում մոդելը «վերածվել» է թիթեռի (լուսանկարներ, տեսանյութ)

18:12 • 13.04.20

Daily Mail պարբերականն իտալացի մի տաղանդավոր արտիստի աշխատանքին է անդրադարձել, որն իրենից ծաղիկ և դրա կենտրոնում հատուկ թիթեռի դիրք ընդունած և գրեթե կատարելության հասնող ճշգրտությամբ ներկված կնոջ պատկեր է ներկայացնում։

Կայքի տեղեկություններով՝ տեսողական խաբկանքի հեղինակն Իտալիայի հյուսիսային հատվածից տաղանդավոր արտիստ Յոհաննես Շթոթերն է, որը ժամեր է ծախսել կնոջը թիթեռի պատկեր «հաղորդելու» և այդչափ էսթետիկ աշխատանք ստանալու համար։

«Անտեսանելիի վարպետ» կոչումը ստացած Յոհանեսը տարիներ է ծախսել աշխատանքային իր տեխնիկայի կատարելագործման համար, իսկ այժմ կարծում է, որ այս աշխատանքը՝ «Թիթեռը», իր ստեղծագործություններից լավագույնն է։

Վարպետը մանրամասնելով, թե որոնք են եղել աշխատանքի հիմնական փուլերը՝ նշում է, որ սկզբում թիթեռը մատիտով է պատկերել, այնուհետև այդ հատվածում մարդ «ներառել», իսկ վերջին փուլը գունավորմանն ու պատկերն ամբողջացնելունն է եղել։

«Կնոջ դիրքի գաղափարը միանգամից ու շատ արագ է ծագել, սակայն աշխատանքը բավականին երկար է տևել»,- նշել է արտիստը։

The talented artist spent hours painting model Laura's curves to complete the masterpiece and create the stunning optical illusion. Pictured, Johannes paints model Laura to look like a butterfly

Johannes, who is known as the Master of the Unseen has spent years perfecting his technique. Pictured, the talented artist at work

The talented artists believes his most recent work - The Butterfly - is his best yet. Pictured, painting Laura to look like a butterfly

The artist then made  a bigger sketch and also added the colours and structures of the butterfly as he imagined it would look in the end. Pictured, at work

 

Տեսանյութը՝ այստեղ:

«Տեսողական խաբկանք»․ իտալացի արտիստի աշխատանքում մոդելը «վերածվել» է թիթեռի (լուսանկարներ, տեսանյութ)