Կորոնավիրուսից մահացել է «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմից հայտնի դերասան Մորիս Բարյեն. Figaro

16:20 • 13.04.20

Ութսունյոթ տարեկանում կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բարյեն, որը նկարահանվել է մի շարք աստղերի, այդ թվում՝ Ալեն Դելոնի,  Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի հետ:

Դերասանի մահվան լուրը հրապարակել է Figaro պարբերականը:

«Մորիս Բարյեն, որը հայտնի է կինոյում և թատրոնում բազմաթիվ երկրորդական դերերով, մահացել է այս հանգստյան օրերին: Նա 87 տարեկան էր»,-տեղեկացնում է պարբերականը:

Բարյեի աշխատանքները կինոյում և թատրոնում հաշվվում են տասնյակներով. նա մարմնավորել է գործակալ Շապերոնին «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմում, խաղացել է հյուրանոցատիրոջ դերը «Հայրիկները» ֆիլմում, ոստիկանության կոմիսարին է մարմնավորել «Փախստականները» ֆիլմում:

Ապրիլի 12-ի տվյալներով՝ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 95 403 դեպք, մահացել է 115 269 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 866 654 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 434 054 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում

 

 

 

 

Կորոնավիրուսից մահացել է «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմից հայտնի դերասան Մորիս Բարյեն. Figaro