Մեգան Մարքլը «Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում խոսել է իր հնչյունավորած «Փիղը» վավերագրական ֆիլմի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

16:09 • 21.04.20

«Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը խոսել է «Փիղը» վավերագրական ֆիլմի մասին, որը 38-ամյա Մարքլը հնչյունավորել է Disney+ սթրիմինգային ծառայության համար:

Հարցազրույցը ձայնագրվել է 2019 թվականի ամռանը։

«Ես շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ կյանքի կոչել փղերի պատմությունը», - ասում է նախկին դերասանուհին։

«Ես շատ բախտավոր եմ, որ փղերի հետ աշխատելու գործնական փորձ ունեմ վայրի բնությունում։ Երբ ժամանակ ես անցկացնում, շփվում նրանց և այլ վայրի կենդանիների հետ, իսկապես հասկանում ես, որ մենք պետք է որոշակի դեր խաղանք նրանց պահպանման և անվտանգության հարցում»,- շարունակել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ հույս հայտնելով, որ ֆիլմը դիտելով՝ մարդիկ կհասկանան, թե մենք որքան կապված ենք կենդանական աշխարհի հետ։

Սասեքսի դքսուհու խոսքով՝ «մենք հոգ պետք է տանենք միմյանց, այս մոլորակի և կենդանիների մասին»։

«Փիղը» վավերագրական ֆիլմը ներկայում հեռարձակվում է Disney+ -ով։

Meghan Markle says elephants are 'just like us because they are ...

Meghan Markle Returns To TV To Promote New Disney Movie, 'Elephant ...

Meghan Markle and Prince Harry Share New Photos from Their ...

Meghan Markle says she feels connected to elephants because they ...

Մեգան Մարքլը «Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում խոսել է իր հնչյունավորած «Փիղը» վավերագրական ֆիլմի մասին (տեսանյութ, լուսանկարներ)