«Սարավան-Զանգեր» հատվածում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել. փրկարարներն այն դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի
Ապրիլի 24-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի:










