Մեր ժողովուրդն իր անցյալը չպետք է մոռանա, չպետք է հանգստանա, այլ պետք է պահանջատեր լինի․ Տ. Պետրոս ավագ քահանա

22:28 • 24.04.20

ՀՅԴ ՀԵՄ-ը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տ. Պետրոս ավագ քահանայի ուղերձը՝ հղված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Մեր ժողովուրդն իր անցյալը չպետք է մոռանա, չպետք է հանգստանա, այլ պետք է պահանջատեր լինի: Պահանջատիրությունը գործ է պահանջում, որի հիմնական բեռը դրվելու է մեր երիտասարդների ուսերին:

Մենք զոհի կարգավիճակից դուրս եկանք, այդ բարդույթը հաղթահարեցինք, արդեն պահաջատերի կարգավիճակում ենք: Մեր Սուրբ Նահատակների բարեխոսությամբ լցվենք նոր ուժով, նոր եռանդով` մեր համազգային հարցի լուծման համար»,- ասված է Տ․ Պետրոս ավագ քահանայի ուղեերձում: