Վարդենիսում կորոնավիրուսով վարակված մեկ ԱԻՆ աշխատակից կա, 8 աշխատակից մեկուսացվել է

17:46 • 24.04.20

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակված մեկ ԱԻՆ աշխատակից կա, 8 աշխատակից մեկուսացվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարի հաղորդմամբ՝ մինչ այս պահը կորոնավիրուսով վարակվել է ԱԻՆ 6 աշխատակից, որոնցից 3-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ այս պահին մեկուսացված է ԱԻՆ 19 աշխատակից: 

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի: 

Մահացել է 3 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 27 է:


Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 728 փաստացի բուժվողներինը՝ 841: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 16551 քաղաքացի: