Չարթերային չվերթով Երևանից Էրբիլ կմեկնի Իրաքի 125 քաղաքացի, Էրբիլից Երևան կվերադառնա ՀՀ 21 քաղաքացի
Այսօր «Արմենիա» ավիաընկերության հատուկ չարթերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ է ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
«Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, երկրորդ օդաչուն՝ Սերգեյ Գաբրիելյանը։ Բարի թռիչք», - գրառման մեջ նշել է Խաչատրյանը:











