«Լռությունը հանցակցություն է»․ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստանում է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ՝ ակնարկելով, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի ապրած վայրագությունները: 1915-1923 թվականներին մոտ 2 մլն հայ տեղահանվել է և 1.5 մլբ տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել: Հույներ, ասորիներ, սիրիացիներ և այլ քրիստոնյաներ նույնպես հայտնվել են թիրախում: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք բնաջնջման այս սարսափելի և համակարգված արշավի մասին: Եվ մենք պետք է հավերժ հարգենք հայ ժողովրդի հաստատակամությունը:
Հատկապես կարևոր է ասել այս բառերը և ոգեկոչել պատմությունը այն պահին, երբ ամեն օր մեզ հիշեցնում են ճշմարտության ուժի, ինչպես նաև ատելությանը դեմ գնալու մեր միասնական պատասխանատվության մասին, քանի որ լռությունը հանցակցություն է: Եթե մենք ամբողջովին կընկալենք, չոգեկոչենք և չուսուցանենք երեխաներին ցեղասպանության մասին, «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է նույնքան պարզ լինեն, որքան հզոր հետագա սերունդների համար: Ձախողելով հիշել կամ գիտակցել ցեղասպանության փաստը՝ միայն ճանապարհ ենք հարցում ապագա զանգվածային վայրագությունների համար:
Սենատում աշխատածս տարիներին ես հպարտությամբ առաջնորդում էի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Անցյալ տարի ես հավանություն տվեցի Ներկայացուցիչների պալատում և Սենատում երկկուսակցական օրենսդրության անցկացմանը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե ընտրվեմ, խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջխաղացմանը և իմ վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն դարձնել համամարդկային մարդու իրավունքները: Ես կանգնած եմ բոլոր հայերի և ամերիկահայ համայնքի կողքին, որը մեծապես նպաստել է մեր երկրին»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ










