«Մենք կանգնած ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության». Մակրոնը միացել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը

22:26 • 24.04.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ միանալով Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը և աջակցություն հայտնելով հանուն արդարության մղվող պայքարին:

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, մենք կանգնած ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն հիշողության և արդարության: Մենք երբեք չենք մոռանա», - գրել է Մակրոնը: