Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի. Վլադիմիր Սոլովյով
Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ապրիլի 24-ին իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարցի շուրջ:
«Լրացավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի»,- իր ինստագրամյան էջում գրել է Սոլովյովը:
Իր գրառմանը կից հաղորդավարը հրապարակել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման պահանջի խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկարը։










