Վան Գոգի և Գոգենի համատեղ նամակը աճուրդում վաճառվել է 210.6 հազար եվրոյով

00:21 • 17.06.20

Նամակը, որը գրվել է իմպրեսիոնիստ նկարիչ Վինսենտ վան Գոգի և Պոլ Գոգենի կողմից, վաճառվել է 210.6 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Drouot աճուրդի տանը:

Ուղերձը հասցեագրված է նկարիչների ընկեր Էմիլ Բերնարին: Այն ուղարկվել է Արլից, որտեղ Վան Գոգն ու Գոգենը համատեղ աշխատելիս են եղել 1888-ի նոյեմբերի սկզբին: 

Նամակում Վան Գոգը ներկայացրել է իր հայացքները ժամանակակից արվեստի վերաբերյալ և վստահեցրել, որ նոր նկարիչներ կհայտնվեն տրոպիկական երկրներում: Գոգենն իր հերթին հասցեատիրոջը կոչ է անում ուշադրություն չդարձնել ընկերոջ չափազանց զգացմունքային մտածմունքներին, սակայն հաղորդում է, որ կիսում է արևադարձի նկատմամբ հիացմունքը և մտադիր է ուղևորվել այդտեղ: