Զովաբերում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով կողաշրջված հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։










