Ամերիկյան ընկերությունը որոշել է փոխել իր ֆիրմային էսկիմոյի անունը՝ էսկիմոսներին չնեղացնելու համար (լուսանկարներ)

11:35 • 20.06.20

Ամերիկյան Dreyer's ընկերությունը որոշել է փոխել իր ֆիրմային պաղպաղակի անունը` էսկիմոսներին՝ Հյուսիսային Ամերիկայի բևեռային ափերին, Գրենլանդիայում և Ասիայի հյուսիս-արևելյան ծայրամասերում ապրող բնակվող բնիկ ժողովուրդների խմբին չնեղացնելու համար, գրում է The Wall Street Journal թերթը։

Ինչպես նշել է Dreyer's-ի գլխավոր շուկայագետ Էլիզաբել Մարկեսը, ընկերությունը «հավատարիմ է ռասայական իրավահավասարությանը հասնելու գործին և տվյալ տերմինը համարում է նսեմացուցիչ»՝ նկատի ունենալով Eskimo Pie վանիլային պաղպաղակը, որը պատված է շոկոլադով։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ հիշյալ ապրանքը ստեղծվել է 1920 թվականին՝ Կրիստիան Նելսոնի և հրուշակագործ Ռասել Ստովերի կողմից:

Նրանք գյուտն արտոնագրել են 1922 թվականին, իսկ հետո ԱՄՆ-ում պաղպաղակի ժողովրդականության աճի ֆոնին՝ վաճառել։

Նշվում է, որ փոփոխության է ենթարկվելու նաև ապրանքի լոգոտիպը, որում պատկերված է մորթյա վերարկու հագած էսկիմոս տղա։

В США решили не унижать эскимосов и отказались от названия эскимо ...Eskimo Pie Frozen Dairy Dessert, Dark Chocolate | Non-Dairy Ice ...