Ֆրանսիացի նկարչի գերիրական որմնանկարներն անճանաչելի են դարձնում անհրապույր, լքված վայրերը (լուսանկարներ)
Գերիրական նկարչությունն աշխարհում արագորեն տարածվող ուղղություններից է, որի լավագույն վարպետներից մեկին ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Bored Panda կայքը:
Աղբյուրը ներկայացրել է ֆրանսիացի փողոցային նկարիչ scaf_oner-ին (նա Instagram-ում այսպես է ներկայանում), որն իր տաղանդի շնորհիվ ստեղծում է գերիրական որմնանկարներ՝ քաղաքի անհրապույր և հին պատերը դարձնելով անճանաչելի:
«Ինձ դուր է գալիս նկարել լքված վայրերում: Իմ ստեղծած պատկերներն այդ վայրերը միանգամայն փոխում են ու դրանք առավել հետաքրքիր դարձնում»,-ասել է նա:
Ֆրանսիացու ստեղծագործական թեմատիկայում հիմնական տեղ են գրավում դինոզավրերը, օձերը, գանգերը, ոսկորները, ռոբոտները, անիմացիոն կերպարները:
Աղբյուրը նկատում է, որ նրա աշխատանքներն այնքան կատարյալ են, որ պատին սոսնձված ահռելի լուսանկարի տպավորություն են ստեղծում:





























