Երգչուհի Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով և հիվանդանոց տեղափոխվել

14:46 • 30.06.20

ՌԴ էստրադային երգչուհի Անիտա Ցոյին կորոնավիրուսի դրական պատասխանով տեղափոխել են Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկը, այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը։

«Անիտան կորոնավիրուսի ախտորոշմամբ Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել»,- նշել է աստղի մամուլի քարտուղարը։

Նա հավելել է, որ համավարակի առաջին օրերից Անիտան հետևել է ինքնամեկուսացման ռեժիմին, ինչպես նաև անվտանգության բոլոր միջոցառումներին, ուստի դժվար է ասել, թե որտեղ նա կարող է վարակված լինել։

Երգչուհի Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով և հիվանդանոց տեղափոխվել