Կյանքից հեռացել է խորհրդային դերասան Վիկտոր Պրոսկուրինը
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս խորհրդային դերասան Վիկտոր Պրոսկուրինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դերասանի կնոջը՝ Իրինա Խոնդային:
Դերասանի մահը հաստատել է նաև նրա ընկերը՝ Յուրի Մետելկինը: Պրոսկուրինի մահվան հանգամանքները այժմ պարզվում են:
Վիկտոր Պրոսկուրինը նկարահանվել է բազմաթիվ խորհրդային և ռուսական ֆիլմերում: Դրանցից են «Մեծ դասամիջոց», «12 աթոռ», «Մեկ անգամ՝ 20 տարի անց», «Պիկովայա դամա» և այլ ֆիլմեր:










