Լոնդոնում 11 միլիոն դոլարով վաճառքի է հանվել «101 դալմատիններ» վեպի համար ենթադրաբար ներշնչանքի աղբյուր հանդիսացած առանձնատունը (լուսանկարներ)

12:11 • 04.07.20

Լոնդոնի Պրիմրոուզ Հիլ թաղամասում 11 միլիոն դոլարով վաճառքի է հանվել «101 դալմատիններ» (One Hundred And One Dalmatians) վեպի համար ենթադրաբար ներշնչանքի աղբյուր հանդիսացած վարդագույն առանձնատունը, գրում է Variety-ն։

Հաղորդվում է, որ Ալբերտ տեռասում ութ ննջասենյակ ունեցող տունը գտնվում է վեպի հեղինակ Դոդի Սմիթի նախկին տնից ոչ հեռու: Գրողը պարբերաբար անցել է առանձնատան կողքով և հիացել դրանով։

Գրականագետների կարծիքով՝ լոնդոնյան տունը «101 դալմատիններ» գրքի հերոսներ Պոնգոյի և Պերդիտայի և նրանց տերեր Ռոջերի և Անիտայի տան ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել։

Նշվում է նաև, որ տունը կառուցվել է 1847-ին։

The London Home That Inspired The 101 Dalmatians Story Is On Sale ...The London Home That Inspired The 101 Dalmatians Story Is On Sale ...House That Inspired 101 Dalmatians for Sale in 37 Years | PEOPLE.comThe London Home That Inspired The 101 Dalmatians Story Is On Sale ...