Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ է հասցրել Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի. Հովհաննիսյան (տեսանյութ)
Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակատակորդը Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողութուններին և դիպուկ հրթիռային և հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել, մոտավորապես՝ 3 համահավաք բրիգադների լավ սպառազինված, կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը: Այս զորախումբը կրել է զգալի կորուստներ, մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել և դաշտից փախել են»,- նշեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ նշյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները կուտակումներ իրականացնելով, գործողություններ իրականացնելիս կամ խուսանավելիս փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ իրանական կողմին կոչ է արվել հետևել գործողություններին և թույլ չտալ գետն անցնել:
«Օրվա ընթացքում եղել են այլ դիպուկ հարվածներ, տեսանյութը հրապարակվել է, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազան, և տարօրինակ այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ ոչնչացել են մոտ 200 զինծառայողներ՝ գտնվելով նավթամթերքին բազային հարակից տարածքում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ հյուսիսային ուղղությամբ ևս Պաշտպանության բանակի ստորաժանամուներն ունեն զգալի առաջխաղացում, գրանցվել է շեշտակի դիրքային կարևոր բարելավումներ:
«Ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են այսօր, ողջ օրվա ընթացքում հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներինց հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությյանը` Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին: Մարտերը դժվար ու ծանր են, հակառակորդը մեծ ուժեր ու միջոցներ է կիրառում»,-նշեց նա:
Հարցին, թե տարբեր պետություններ դատապարտում են Թուրքիայի մասնակցությունը, արդյո՞ք փոփոխությունը նկատվում է, ծավալները նվազել են, Հովհաննիսյանը նշեց, որ մարտական գործողությունների առումով չկա ծավալների նվազում, Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ, իսկ որոշ միջոցների կամ ուժերի պակաս կիրառումը կապ ունի միայն հայկական բանակի հաջողություններով:
«Ճշտված տվյալների համաձայն՝ խոցված նավթամթերքի պահեստին կից ոչնչացել է ադրբեջանական մոտորահրաձգային մեկ գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով, որը կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»,- ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը:










