Նիդերլանդներում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելուց հետո մահվան աշխարհում առաջին դեպքը. BNO News

05:34 • 13.10.20

Նիդերլանդներում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելուց հետո մահվան աշխարհում առաջին դեպքը: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, երկուշաբթի հաղորդել է հոլանդական BNO News լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը 89-ամյա կնոջ մասին է, որի մոտ ավելի վաղ քաղցկեղ էր ախտորոշվել: Հուլիսին կինը հոսպիտալացվել էր և կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ հանձնել, որը դրական արդյունք էր տվել: 5 օր հետո նրան դուրս էին գրել հիվանդանոցից այն բանից հետո, երբ վարակի ախտանշանները վերացել էին:

Նշվում է, որ 2 ամիս անց կինը կրկին հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ, հազով: Նա կրկին կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: 8-րդ օրն իր վիճակը վատթարացել է, իսկ 2 շաբաթ անց նա մահացել է: Վիրուսի գենետիկ հաջորդականությունը հաստատում է կրնավարակի տարբերակը:

BNO News-ի տեղեկությունների համաձայն՝ ներկայումս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի 23 դեպք: Առաջինը գրանցվել է Հոնկոնգում օգոստոսի 24-ին: 20 պացիենտապաքինվել է, 2-ն այս պահին շարունակում են բուժումը: