ՄԻՊ-ի աշխատակազմը հրապարակել է ուշագնացության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութ

03:48 • 13.10.20

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն ուշագնացության ժամանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը ներկայացնում է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում:

 

Ավելի վաղ ներկայացվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես ցույց տալ   առաջին օգնություն կոտրվածքների դեպքում: