Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, հայտնում է minval.az-ը:
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել էր, որ մոսկովյան այցի շրջանակում Բայրամովի հետ հանդիպում նախատեսված չէ:










