Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Տիգրան Արզաքանցյանը

22:16 • 23.05.21

«Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի ղեկավար Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններում գլխավորելու է Հայաստանի դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը, տեղեկանում ենք Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից:

«Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակի առաջին հինգ անձինք.

Տիգրան Արզաքանցյան - Տիգրան Արզաքանցյան հիմնադրամի ղեկավար,

Արամ Գասպարի Սարգսյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,

Նարինե Դիլբարյան - անկուսակցական,

Ռադիկ Կարապետյան - Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն,

Ժասմին Ղևոնդյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»,- գրել է Արզաքանցյանը: