Անգլիայի վերաքննիչ դատարանը թույլատրել է Ասանժի արտահանձնումը ԱՄՆ

15:22 • 10.12.21

Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին գործով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով դատարանի որոշմանը:

Այժմ գործը վերադարձվելու է առաջին ատյանի դատարան՝ Վեսթմինսթերյան մագիստրատական դատարան, որն ավելի վաղ վճռել էր, որ 50-ամյա ավստրալացին չի կարող է հանձնվել ԱՄՆ-ին վերջինիս ինքնասպանության վտանգի պատճառով: Փաստաթղթում նշվում է նաև, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է կալանքի տակ մնա:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ասանժի ներկայացուցիչների ցանկացած առարկություն՝ կապված ԱՄՆ դատախազության պնդումների հետ և դրանք բավարար է համարել՝ հանելու մտահոգությունը Ասանժի ինքնասպանության սպառնալիքի մասին:

Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին տեղեկությունների հրապարակումից հետո: Լրագրողը տեղեկություններ էր հրապարակել ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչների սպանության, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո ամերիկյան բանտում տիրող պայմանների մասին:

Անգլիայի վերաքննիչ դատարանը թույլատրել է Ասանժի արտահանձնումը ԱՄՆ