Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր

17:08 • 09.10.26

Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից: 

Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։