Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է․ Երեմ Սարգսյան

15:48 • 28.09.22

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով։ Այս մասին գրառում է արել նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ 

Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունի զրկելու համաձայնություն տալ: Դատավորը երեք ամիս ենթարկվել էր կալանքի։