Դոնալդ Թրամփը ձերբակալվել է․ CNN

21:38 • 04.04.23

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալված է և սպասում է մեղադրանքի: Թրամփը կլինի ձերբակալվածի կարգավիճակում, քանի դեռ նրան մեղադրանք չի առաջադրվել։

Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:

Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի դատարանի շենքի մոտ։

Թրամփի հակառակորդները կոչ են անում ձերբակալել նախկին նախագահին՝ նրան մեղադրելով կեղծիքի մեջ։

Աջակիցների խումբը ծածանում է քաղաքական գործչի անունով և «Թրամփ կամ մահ» մակագրություններով դրոշներ։

Նյու Յորքի երդվյալ ատենակալները անցյալ շաբաթ քվեարկեցին Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին:

CNN-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է մեղադրանք ներկայացնել Թրամփին բիզնեսում խարդախության ավելի քան 30 հոդվածով։

Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի:

Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: