Այսօրվանից սկսվում է TRIPP նախագծով նախատեսված երկաթուղու գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան զարգացման ընկերության հիմնադրմանը. Գրիգորյան

12:08 • 22.10.26

Հայաստանն այսօրվանից սկսում է TRIPP նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության հիմնադրմանը։

Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ իրականացված աշխատանքները հետագայում կփոխանցվեն TRIPP Development Company-ին ընկերության հիմնադրումից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման համար:

Հիշեցնենք, որ այսօր Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: