Հայաստանն իր շահերից ելնելով պիտի արտաքին քաղաքականություն վարի. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Որտեղի՞ց առաջին տիկնոջն այն տեղեկությունը, թե 11 հազար դասալիք ենք ունեցել և անգամ եթե նա ունի այդ ինֆորմացիան, ապա ինչո՞ւ է հանրայնացնում ու վերջապես ո՞ւր են այդ գործով քրեական գործերը, քանի որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է: Tert.am-ի հետ զրույցում այս հարցերը բարձրացրեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նրա խոսքով՝ մեր իշխանությունը փորձում էր ստեղծել երկարատև խաղաղության դարաշրջան, սակայն մեր արտաքին քաղաքականության սխալների արդյունքում նպատակն աղավաղվեց:
«Այս ամբողջ ընթացքում, ադրբեջանական կողմը դիմում է տարբեր սադրանքների՝ Սև լիճը, սեպտեմբերի դեպքերը, Վարդենիսում մի շարք գործողություններ, այժմ էլ Տեղ գյուղում»,- մտաբերեց Երվանդ Թարվերդյանը և հավելեց՝ բանակցային գործում իշխանությունների կողմից իրականացվեց ուղիղ բանակցությունների փորձ, որի արդյունքը փակուղի է:
«Նրանք (ադրբեջանցիները - խմբ.) լկտիաբար գալիս են առաջ և ցավալի է, որ այս 2,5 տարվա ընթացքում հայկական կողմը, անգամ, չունի կահավորված դիրքեր: Դա ցավալի փաստ է, որը պետք է արձանագրել»,- ասաց Թարվերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










