Երիտասարդական զարգացման կենտրոնը սկսել է «Երիտասարդների հզորացում` քաղաքացիական տեխնոլոգիաների և մասնակցության միջոցով» ծրագիրը

12:00 • 04.02.25

Երիտասարդական զարգացման կենտրոնը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսական աջակցությամբ սկսել է «Երիտասարդների հզորացում` քաղաքացիական տեխնոլոգիաների և մասնակցության միջոցով» ծրագիրը։

Աղվերանում տեղի ունեցավ նախագծի առաջին փուլը, որի նպատակն էր Հայաստանում բնակվող 16-30 տարեկան երիտասարդներին ներգրավել ժողովրդավարական գործընթացներում՝ թվային գործիքների և ակտիվ մասնակցության միջոցով:

«Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից։ Կազմակերպելով դասընթացներ, հաքաթոն, փոդքաստներ և համայնքային միջոցառումներ՝ ծրագիրը կտրամադրի երիտասարդներին հմտություններ՝ սոցիալական մարտահրավերները հաղթահարելու և ժողովրդավարական կառավարման զարգացմանն աջակցելու համար» - նշեց Երիտասարդական զարգացման կենտրոնի փոխնախագահ Մերի Վանեսյանը։

«Այս նախագիծը հատկապես ուղղված է մարգինալացված համայնքներին, որտեղ սահմանափակ է թվային գործիքների և ոչ ֆորմալ կրթության հասանելիությունը: Ծրագիրը նպատակ ունի խթանել ներառականությունը՝ լուծելով գենդերային խոչընդոտները և խրախուսելով կանանց և սակավ հնարավորություններ ունեցող անձանց մասնակցել տեխնոլոգիաների միջոցով քաղաքացիական մասնակցությանը» - նշեց Երիտասարդական զարգացման կենտրոնի նախագահ Արմինե Մովսեսյանը։

Ծրագրի փուլերը հետևյալն են՝

1. 4-օրյա դասընթաց՝ թվային հմտությունների զարգացում քաղաքացիական մասնակցության համար։

2. Փոդքասթի շարք՝ ժողովրդավարության և տեխնոլոգիաների շուրջ շարունակական երկխոսություն ծավալելու համար։

3. 2-օրյա հաքաթոն, որտեղ մասնակիցները կստեղծեն քաղաքացիական տեխնոլոգիական լուծումների նախատիպեր:

Լավագույն նախատիպերը կստանան մենթորական աջակցություն և ֆինանսավորման հնարավորություն հետագա զարգացման համար: