Գերմանիայի նախագահը կմեկնի Թուրքիա. նախատեսվում են բանակցություններ պաշտպանության ոլորտի վերաբերյալ

23:26 • 04.02.25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Կողմերը քննարկումներում կկենտրոնանան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վրա, իսկ թուրք-գերմանական հարաբերությունները կքննարկվեն բոլոր տեսանկյուններով, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգ է մտցվել նաև Գերմանիայում թուրքական համայնքի հետ կապված հարցերը։

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կլինի Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ հարցերի շուրջ։

«Կարծում ենք՝ այս այցի միջոցով Թուրքիայի և Գերմանիայի միջև երկարաժամկետ և խոր արմատացած երկկողմ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»,- նշել է Ալթունը։