Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն

20:19 • 12.02.26

Դուք սխալ ճանապարհի վրա եք։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ պատասխանելով Ուկրաինայի՝ Եվրամիությանը արագացված անդամակցության վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու պահանջներին։

«ԵՄ-ին անդամակցությունը արժանիքների վրա հիմնված գործընթաց է։ Պայմանները սահմանում են անդամ պետությունները, այլ ոչ թե թեկնածու երկրները», - գրել է նա X սոցիալական ցանցում։