Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս. Պակիստանի պաշտպանության նախարար

09:39 • 14.04.26

Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս, դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ են տալիս։ Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դիտվում է միայն դրական առաջընթաց: Շարունակվող դիվանագիտական ջանքերը ընթանում են կառուցողական ուղղությամբ»,- ասել է Ասիֆը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ Իսլամաբադում ապրիլի 16-ին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները որպես բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավոր վայր նշում են Ժնևը։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտարարեցին Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները մնում են անհայտ։ ԱՄՆ-ն հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում իրականացնելու մտադրության մասին։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս. Պակիստանի պաշտպանության նախարար