Իրանը Պակիստանի միջնորդությամբ 14 կետից բաղկացած նոր տեքստ է փոխանցել ԱՄՆ-ին. Tasnim
Իրանը Պակիստանի միջնորդությամբ փոխանցել է իր նորագույն տեքստը՝ բաղկացած 14 կետից, և պակիստանցի միջնորդն այն ներկայացնելու է ամերիկյան կողմին։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նա նշել է, որ ամերիկացիները վերջերս տեքստ էին ուղարկել՝ ի պատասխան Իրանի նախորդ տեքստի, որը նույնպես ներկայացված էր 14 կետով։ Իրանն էլ, հաղորդագրությունների փոխանակման վերջին շրջանի ընթացակարգի համաձայն, որոշակի փոփոխություններ կատարելուց հետո իր տեքստը կրկին 14 կետով ներկայացրել է պակիստանցի միջնորդին։
Ըստ տեղեկացված աղբյուրի՝ Իրանի նոր տեքստը կենտրոնացած է պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների և ամերիկյան կողմից վստահության ամրապնդման միջոցառումների թեմայի վրա։











