Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Էստոնիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

11:42 • 08.06.26

Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հաղթանակի կապակցությամբ: 

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին: Ակնկալում եմ համատեղ աշխատանք բարեփոխումների, նորարարությունների և առավել անվտանգ Եվրոպայի ուղղությամբ՝ միաժամանակ կառուցելով էլ ավելի ամուր գործընկերություն մեր երկրների միջև»,-