Տնտեսական աճ՝ առանց խոստացված սոցիալական արդյունքի․ ՔՊ-ի 2021-ի ծրագրի հետքերով. Civilnet

10:23 • 26.06.26

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջինում տարեկան առնվազն 6% աճ։ Այս մասին գրում  է  Civilnet-ը։

Նախորդ՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների իր ծրագրում իշխող կուսակցությունը խոստացել էր ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7%, իսկ բարենպաստ պայմաններում՝ 9%:

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է, թե նախորդ ընտրություններից հետո ինչ պատկեր է ձևավորվել և որքանով են կյանքի կոչվել տնտեսական գլխավոր խոստումները՝ տնտեսական աճի ցուցանիշներից ու սոցիալական ոլորտից մինչև բիզնեսի աջակցություն։ 

ՀՆԱ-ի աճի թիրախների ապահովում, ներդրումային բացթողումներ

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՆԱ-ի տարեկան աճը եղել է հետևյալը. 2021-ին՝ 5.8%, 2022-ին՝ 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9% և 2025-ին՝ 7.1%: Այսինքն՝ 2021-2025-ին ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 7․9%: Թեև խոստացված տարեկան նվազագույնը 7% միջին աճն ապահովվել է, առանձին տարիների կտրվածքով՝ 2021 և 2024 -ին, ցուցանիշը 7%-ից ցածր է եղել:

ՔՊ-ի նշած թիրախներում էր նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 դոլարից դարձնել նվազագույնը 5900 դոլար։ Այս մասով էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները փաստում են, որ խոստումը ոչ միայն կատարվել է, այլև գերակատարվել: 2025-ին այն կազմել է 9,495 դոլար՝ 2021-ի (4,750 դոլար) համեմատ աճելով շուրջ երկու անգամ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Տնտեսական աճ՝ առանց խոստացված սոցիալական արդյունքի․ ՔՊ-ի 2021-ի ծրագրի հետքերով. Civilnet