Մենք ուսումնասիրում ենք Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև ռшզմական համագործակցության մասին համաձայնագրի հետևանքները․ Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ
Հնդկաստանը ուսումնասիրում է Մեքքայի համաձայնագրի ազգային անվտանգության հետևանքները Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։
«Այս համաձայնագրի վերաբերյալ մենք ուսումնասիրում ենք դրա հետևանքները ինչպես Հնդկաստանի ազգային անվտանգության, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։
Հնդկաստանը լիովին հանձնառու է պաշտպանել իր ազգային շահերը և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները այս առումով»,-ասել է Ջայսվալը։












