Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ»

09:07 • 05.09.26

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանը Սիմոնյանի խորհրդական է նշանակվել, օգնական Աշխեն Հայրապետյանը՝ նույնպես, խոսնակ Մովսես Հարությունյանն էլ նոր աշխատավայրում խոսնակի պարտականություններն է ստանձնել։ Բայց Արմեն Գրիգորյանի կադրերը հիմնականում մնացել են, միայն մի քանիսն են իրենց դիմումների համաձայն հեռացել` Գրիգորյանի խոսնակը, օգնականը, խորհրդականներ»։

Ավելին՝ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում։

Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ»