4-րդ հանրապետությունը ՀՀ լուծարումն է, հասարակության մեջ և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոփոխության պահանջ կա․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

20:31 • 07.09.26

4-րդ հանրապետությունը ՀՀ լուծարումն է, հասարակության մեջ և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոփոխության պահանջ կա։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Չորրորդ հանրապետությունը ՀՀ անկախության, սուբյեկտայնության կորուստն է, լուծարումն է։ Անկախության հռչակագրից հաժարվելը նշանակում է, որ պետության հիմքից դուրս է գալիս ազգերի ինքնորոշումը և մնում է միայն տարածքային ամբողջականությունը։

Դա նշանակում, որ Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ինչու չէ, նաև Իրանը կարող են տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Ամեն ինչ կարող է հանգել Բաթումի պայմանագրին նմանվող մի իրավիճակի ու Փաշինյանն ասի՝ տարբերակ չունենք, եկեք տեղավորվենք 10-12 հազար քառակուսի կիոլմետրի մեջ»,- նշել է Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

4-րդ հանրապետությունը ՀՀ լուծարումն է, հասարակության մեջ և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոփոխության պահանջ կա․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)