Փաշինյանը կասի՝ դեմ եք հանրաքվեին, դեմ եք խաղաղությանը, բայց քաղաքական հիմնավորում չկա, որ ընդդիմությունը տա 6 ձայնը․ Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

20:31 • 30.10.26

Փաշինյանը կասի՝ դեմ եք հանրաքվեին, դեմ եք խաղաղությանը, բայց քաղաքական հիմնավորում չկա, որ ընդդիմությունը տա 6 ձայնը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Փաշինյանի առաջարկը ընդդիմությանը լինելու է, որ Սահմանադրական հանրաքվեն պետք է խաղաղության համար, խաղաղության պայմանն է, ստորագրման պայմանն է։ Իշխանությունն այս շաբաթվա ընթացքում առաջին անգամ պաշտոնապես հաստատեց, որ կա նախապայման, որ պետք է Սահմանադրությունը փոխվի, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության չարաբաստիկ պայմանագիրը։

Իշխանությունը հարցը կձևակերպի այսպես՝ ովքեր դեմ են հանրաքվեին, դեմ են խաղաղությանը։ Տրամաբանություն ու քաղաքական հիմնավորում չեմ տեսնում, որ ընդդիմությունը տա Սահմանադրության հանրաքվեի համար պակասող 6 ձայնը։ Կարծում եմ՝ Փաշինյանը կփորձի հանրային ճնշում կիրառել ընդդիմության նկատմամբ, բայց կասկածում եմ, որ հաջողելու ռեսուրս ունի»,- նշել է Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․