Փաշինյանի հեռացման գործում փողոցային պայքարը որոշիչ է լինելու, միայն սիրուն կոստյում-փողկապով չի ստացվի․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

20:31 • 09.10.26

Փաշինյանի հեռացման գործում փողոցային պայքարը որոշիչ է լինելու, միայն սիրուն կոստյում-փողկապով, օսլայած վերնաշապիկով չի ստացվի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։

«ՀՀԿ-ն ցանկացած հակափաշինյանական պայքարի դեպքում լինելու է ամենավտանգավոր տեղում։ Փաշինյանի հեռացման գործում փողոցային պայքարի բաղադրիչը լինելու է որոշիչ։ Դրան զուգահեռ կարող է լինել ընտրություն, արտահերթ ընտրություն, իմփիչմենթ և այլն։

Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի վազել մարաթոն, բայց ամեն վայրկյան պատրաստ լինի նաև սպրինտի։ ՀՀ բնակչության մեծամասնությունը չի ընտրել Փաշինյանին, դա պարարտ հող է փողոցային պայքարի համար»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Փաշինյանի հեռացման գործում փողոցային պայքարը որոշիչ է լինելու, միայն սիրուն կոստյում-փողկապով չի ստացվի․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)