Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

20:40 • 30.10.26

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը կայացել է  հոկտեմբերի 30-ին։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են հետագա աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական կարգավորումները։